11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

6 տարում 500 ամուսնություն. կայացած հայերը դիմում են ամուսնական գործակալություններին

Հայկական մենթալիտետը արդյոք չի հակասում ամուսնական գործակալություններ դիմելուն, ովքեր են հիմնական դիմում այս ծառայությանը: «Հենարան» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց գործակալությունն արդեն 6 տարի է` գործում է, եւ իրենց դիմում են հիմնակում կայացած, մեծ շրջապատ ունեցող մարդիկ:

«6 տարվա ընթացքում ամուսնացրել ենք մոտ 480-500 զույգ: Միայն անցյալ տարվա ընթացքում 80 զույգ ենք ամուսնացրել»,- նշեց բանախոսը: Նա ասաց նաեւ, որ իրենց զույգերից միայն մեկն է ամուսնալուծվել:

«Շատ երիտասարդ էին, ծանոթանալուց մեկ ամիս անց ամուսնացան, որքան էլ փորձում էինք համոզել, որ դեռ շուտ է, չլսեցին: Շուտ ամուսնացան, շուտ էլ ամուսնալուծվեցին»,- ասաց նա:

Տիկին Բաղիշյանը նշեց, որ իրենց գործակալություն դիմող տղամարդկանց պահանջներում առաջնային շեշտը դրվում է փնտրվող կնոջ արտաքինի վրա, հետ նոր բնավորության գծերի, բարոյական հատկանիշների եւ այլն:

Իսկ ահա կանանց պահանջներն այն են:

«Մենք աշխատանք չունեցող տղամարդկանց չենք գրանցում: Մեզ դիմում են ամուսնանալու նպատակով, իսկ ամուսնանալիս տղամարդու աշխատանքը պարտադիր է»,- ասաց նա: Բանախոսը նշեց, որ իրենց գները մատչելի են, սակայն չցանկացավ կոնկրետ թիվ նշել:

Տիկին Բաղիշյանը նշեց, որ առաջիկայում` ամսի 12-ին, ինքն ու ամուսինը հրավիրված են իրենց ծանոթացրած զույգերից մեկի հարսանիքին:

«Բայց քչերն են հրավիրում հարսանիք, քանի որ չեն ցանկանում, որ իրենց ծանոթներն իմանան, որ գործակալության միջոցով են ծանոթացել»,- ասաց նա:

Անդրադառնալով իրենց դիմողների տարիքին` բանախոսն ասաց, որ տղամարդկանց պարագայում իրենք գրանցում են 28 տարեկանը լրացած տղամարդկանց, կանայք 20 տարեկանից սկսած կարող են դիմել:

«Աղջիկները հաճախ գալիս են գրանցվելու ծնողների, տատիկների հետ»,- նշեց նա` շեշտելով, որ իրենց գործակալությունը խիստ պահպանում է դիմողների կոնֆեդենցիալությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ