Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ» …Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ» …
Ալիեւը հերթական անգամ ծուղակը գցեց Փաշինյանին ու ստացավ առավելագույնը։
Դեռեւս 2020-ի դեկտեմբերին նա «կիրթ ու կառուցողական» ձեւով համոզեց Նիկոլին խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու հեռացնել հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիքի մատույցներ։
Այնուհետեւ Փաշինյանն իր կամքով հանձնեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ Ադրբեջանին,որն էլ իր հերթին այնտեղ
տեղադրեց մաքսակետ։
2021-ի մայիսին Նիկոլը ոչինչ չձեռնարկեց,երբ Ադրբեջանն առանց մեկ կրակոցի օկուպացրեց ՀՀ տարածքի 41 քառ.կմ։
Երբ թշնամին գրավեց Սեւ լճի 30 տոկոսը ,Փաշինյանը հպարտորեն ասաց,որ «Սեւ ջրի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու»։
2022-ի օգոստոսին կապիտուլյանտը հերթական անգամ հոժարակամ խախտեց նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու Ադրբեջանին հանձնեց Լաչինն ու Աղավնոն՝ հայաթափելով այդ բնակավայրերը։
Նույն այդ ժամանակ Արցախյան կարգավորման երկու հարթակ կար՝ ռուսական եւ արեւմտյան։
Ռուսական հարթակն Արցախի կարգավիճակի քննարկման էջը չէր փակում ու առաջարկվում էր Արցախի կարգավիճակը քննարկել հետագայում։
Արեւմտյան հարթակն առաջարկում էր ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Ակնհայտ էր, որ հայկական շահերին ձեռնտու էր ռուսական,իսկ ադրբեջանական շահերին՝ արեւմտյան հարթակը։
Բայց Փաշինյանն իր «կառուցողական գործընկեր» Ալիեւին չցանկացավ նեղացնել եւ ընտրեց արեւմտյան հարթակը։
Արդյունքում Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անքակտելի մաս։
Դրանից հետո Փաշինյանը մի քանի անգամ արեւմտյան հարթակներում՝ Բրյուսելում,Ռեկյավիկում ու Գրանադայում վերահաստատեց Արցախի անցումն Ադրբեջանին։
Ալիեւը ստացավ արեւմտյան հարթակից ամեն ինչ ու հիմա Փաշինյանի «քթից բռնած» քարշ է տալու երկկողմ հարթակներ ու որեւէ Արեւմուտք չի փրկելու նրան։
Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ» ,լինում է այնպես,ինչպես հիմա Հայաստանում է» ։