18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում են միջազգային ամենահայտնի կազմակերպության խորհրդարանականները․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում են միջազգային ամենահայտնի կազմակերպության խորհրդարանականները։

Միջազգային հանրույունն ընդհանուր առմամբ, իսկ ԵԱՀԿ խորհրդրանական վեհաժողովը մասանավորապես, վաղը նորից գնահատելու են Հայստանում տիրող վիճակը:

Իրենք այս վիճակի պահպանության համար պատրաստ են անտեսել Հայաստանում իրենց իսկ զեկույցները, որոնք արձանագրել են ոտնահարվող մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Պատրաստ են անգամ անտեսել տարիներ առաջ իրենց իսկ տված խոստումները, թե մեզ հետ կիսելու են երջանիկ անհատի ու հասարակության իրենց գաղտնիքները։

Հակամարտությունների այս շրջափուլում վերը գրվածն ամենևին տեսական մտքեր չեն։ Իրավիճակներ, որոնք կարող են կրկնվել Արցախում, Ուկրաինայում, Գազայում արտաքուստ անգամ արժանանում են տրամագծորեն տարբեր վերաբերմունքի։
Տպավորություն է, որ կամ միջազգային կառույցներն ու հանրությունն այլևս հոգնել են իրենց իրական դեմքը թաքցնելուց, կամ հոգնել են ձևացնելուց ու խնդիր չեն դնում իրենց երեսը պահելու կամ մենք ենք սկսել տեսնել իրականությունը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ