01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բենզալցակայանները նոր կանոններ պետք է ապահովեն. Ժողովուրդ

Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների եւ ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ մի քանի կանոններ պետք է ապահովվեն, օրինակ՝ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը սեփականատերը կամ շահագործող անձը դիզայնի ծրագիրը (էսքիզ) պետք է ներկայացնի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով:

Մյուս կետով՝ կառուցման ժամանակ պետք է նախատեսել բոլոր մեխանիզմների, սարքավորումների, ավտովառելիքի պահեստարանների ու բաքերի, խողովակաշարերի, վառելիքաբաշխիչ աշտարակների եւ այլնի պաշտպանվածությունը ցանկացած տեսակի վնասվելու ռիսկից: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման նախագծի հիմք են հանդիսացել վերջին շրջանում շատացած դեպքերը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ