13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի:

Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:

Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որտեղ գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ, տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիների հետ, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:

Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով գտնվում է կալանավայրում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ