Անհավանական է, բայց նրանք երկվորյակներ են /ֆոտո/

Գլոստերից երկվորյակ քույրեր Լյուսին եւ Մարիան այնքան տարբեր են, որ ոչ ոք չի հավատում, թե նրանք երկվորյակներ են: Աղջիկները մայրը Յամայկայից է, հայրը` սպիտակամորթ է, գրում է Daily Mail-ը:
Աղջիկների մայրը շոկի մեջ է հայտնվել, երբ նրան ցույց են տվել նորածին երկվորյակներին: Աղջիկները բացարձակ տարբեր են, Լյուսին սպիտակամաշկ է, շիկահեր, Մարիան թուխ մաշկ եւ մուգ գույնի մազեր ու աչքեր ունի:
«Ոչ ոք չի հավատում, որ մենք երկվորյակներ ենք: Նույնիսկ երբ միանման ենք հագնվում, միեւնույնն է` չեն հավատում: Մենք նույնիսկ քույրերի նման չենք, ուր մնաց` երկվորյալների: Շատ անգամներ ստիպված ենք եղել անձնագրերը ցույց տալ մարդկանց, որպեսզի հավատան, որ մենք երկվորյակ քույրեր ենք»,- պատմում է Լյուսին:
Եւ չնայած արտաքինից նրանք խիստ տարբեր են, Լյուսին ասում է, որ իրենք շատ խիստ ներքին կապ ունեն եւ զգում են միմյանց: