22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց:

Սա այն դեպքերից է, երբ նման որոշումը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության` իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դրսևորած վարքից, այլ որ դատարանի այսօրվա նիստի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ դատարանին առանձնապես չի հուզում Նարեկի փաստաբանների հիմնավոր փաստարկները:

Կալանքի որոշումից առաջ նույնիսկ դադար էլ չվերցրեց` ձևական ցույց տալու, թե գնում է ինչ-որ բան քննարկելու կամ ուսումնասիրելու:

Այսպես ասած, ստքի վրա, կարդաց քաղաքական որոշումը և գնաց:
Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները, որը պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա »:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ