14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը հիշեց իր ու Օսկանյանի հայտնի սկանդալային պատմությունը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սրանով փորձ է արվում ստեղծել ամենատես աչք, որի ձեռքում կլինեն բոլոր անձնական տվյալները և կօգտագործվեն խտրական ձևով: Պատգամավորը պատահական չի համարում, որ այս հարցը կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանության հռչակագում, ինչպես նաև ՀՀ սահմանադրությունում նույնպես ամրագրված է:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում մեծագույն խնդիրը շարունակում է մնալ Սահմանդրության կոպիտ խախտումը՝ իշխանության կողմից իրականացվող տոտալ գաղտնալսումը, անձնական տվյալների լրտեսումը: «Այդ ֆինանսները, որ ծախսում են ընդդիմադիրների լրտեսման համար, եթե դրանք հակառակ նպատակով օգտագործվեր, այսինքն՝ հակառակորդին լրտեսելու համար, մենք սահմանին այլ պատկեր կունենայինք»,-ասաց նա և հիշեցրեց սեփական փորձը, երբ վերջինիս ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ խոսակցությունը գաղտնալսել էին և տարածել և որի բացահայտմանը դեռ սպասում են:

«Քննիչին ասացի, որ պետք չէ շատ հետևից ընկնել, քանի որ հետքերը տանելու են հատուկ ծառայություններ»,-ասաց նա: Զուրաբյանն անդրադաձավ բուն օրենքին և նկատեց, թե սա երեսպաշտման բնույթ է կրում. «Իբր թե անձնական տեղեկություններ պաշտպանման օրենք այս ֆոնի վրա»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ