11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարեկան 30-35 հազար մարդ է հեռանում Հայաստանից.ահազանգ

«Վերջին 5-6 տարիներին Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել տարեկան  միջին հաշվով   30-35 հազար մարդ »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Եգանյանը միգրացիայի նվազման նախադրյալներ չի տեսնում, նրա փոխանցմամբ միայն Ռուսաստանի օրենքների խստությունը կարող է ինչ-որ չափով անդրադառնալ: Արևմտյան երկրները սահմանել են վիզաներ, մինչ վերջերս միայն Ռուսաստան գնալն էր դյուրին:

“ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում էական փոփոխություններ են կատարվել, որոնք էականորեն ազդելու են միգրացիոն իրավիճակի վրա:Առաջինը Ռուսաստանի իրողությունների փոփոխությունն է:Երկրորդը Ուկրաինայի հետ կապված դեպքերն են, որոնք անդրադառնալու են Հայաստանի միգրացիոն իրավիճակի վրա»,-տեղեկացրեց Եգանյանը:

Ժողովրդագրական իրավիճակի վրա միգրացիոն իրավիճակի ազդեցությունը Եգանյանի փոխանցմամբ բավականին ահազանգող է. « 1990-2000 թվականներին Հայաստանից մեկնել է մոտ մեկ միլոն մարդ, մեկնողների և մնացողների սեռատարիքային կառուցվածքը համամասնական չէր, մեկնողների մեջ գերակշռում էին ակտիվ վերարտադրական տարիքի մարդիկ, որոնց թվում գերակշտռում էին տղամարդիկ: Արդյունքում տեղի ունեցավ վերարտադրական զանգվածի փոքրացում, որը ծնելիության նվազման պատճառներից մեկը դարձավ»:

Քանակական գնահատական տալու դեպքում բանախոսի փոխանցմամբ այդ ազդեցությունը 25-30 տոկոս է: Ծնելիության մնացած 70 տոկոսը նա կապեց սոցիալ- տնտեսական իրավիճակների հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ