11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հիմնանորոգվել է Արարատի մարզի հանրապետական նշանակության ավտոճանապարհը

ՀՀ Արարատի մարզի Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2, Ազատավան-Բերքանուշ ավտոճանապարհը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և դարձել է առավել բարեկարգ:

Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածի երկարությունը 3.5 կմ է, որից 2014 թվականին հիմնանորոգվել է 1.468կմ-ը:

Նախկինում ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը վատ վիճակում էր: Լայնական, երկայնական և ցանցավոր ճաքերի, ինչպես նաև քանդված եզրաքարարերի պատճառով ճանապարհահատվածը բազմաթիվ դժվարություններ էր առաջացնում բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Տեր-Հայրապետյան շին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, ինչպես նաև բազալտե եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 104. 996. 884 ՀՀ դրամ:
Ճանապարհահատվածի մնացած հատվածը` 2.032 կմ-ը, նախատեսվում է հիմնանորոգել 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացված 157 մլն դրամի շրջանակներում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ