09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է:

Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, սակայն դա չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում:

Ռելիեֆի առումով այն բարդ հատված է և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը` իրավիճակն առավել ծանր է դառնում:

Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ