13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ:

Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ են և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր որպես քաղաքական ընդդիմախոսներ անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի:

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում` բռնություն կիրառել, միաժամանակ իրեն դուրս համարելով օրենքի դաշտից` երկիրը վերածել է «բեզպրեդելի»:
Կոնկրետ Հայկի դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա տեսնելով իշխանության տարբեր դեմքերի ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները,
ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել, թե ինչ նկատի ունի:
Հայկի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ