24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տեղյակ չեն ռուսական հրավերներից

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան – Ալիև -Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը:
Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։ Փոխանցում է «Ազատությունը»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։

«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ