11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների սոցիալական աջակցության ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։ Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների  համատեղ  աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան։ 

Բացի այդ, հայտնաբերված  2 անօթևան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են  ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում  է ոստիկանության  և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։

Ներկայում  Վարդաշենում գտնվող հայ-դանիական  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի   անօթևանների  ժամանակավոր  կացարանում գտնվում  է 98 անձ, որոնցից  10-ը  քրեակատարողական հիմնարկներից  ազատվածներ  են։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ