23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լացելու արդարադատություն ունենք․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զուտ տեսական հարց մը

Մինչ հարցս կհնչեցնեմ, տեղյակ պահեմ հետեւյալը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր էջում գրառում է կատարել այն մասին, որ քննչական կոմիտեից ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը:

Այն, որ ոչ զարմանում եմ, ոչ էլ անակնկալ էր, պարզ է, պարզ է նաեւ, որ սպասվում են երեւի էս կարգի լիքը ծանուցագրեր , որ կուղարկվեն տարբեր ընդդիմադիր գործիչներին եւ այլախոհներին/1937 թիվը մի պատի տակ հեկեկում է/։
Ավտորաիտարիզմը էս կարգի բաների համար մոմ է։

Հարցս զարմանքի մասին չէ․պարզապես հետաքրքիր է՝ քննչականը նստած կարդում կամ՝ լսում է բոլորիս գրա՞ծները եւ ելույթները, թե՝ զանգում-հրահանգում են՝ մի բան գտեք, օրինակ՝ էս ելույթը, էն գրառումը,մի խոսքով՝ ուղղորդում են, թե՝ ո՞վ , դե արդեն վաղուց պարզ է․․․

Լացելու արդարադատություն ունենք, խոսք չկա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ