23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը բարեգործության մասին

Ղուկ. 12.33 Ձեր ստացվածքը ծախեք և ողորմություն տվեք, որովհետև ով որ այդ անի Ինձ կամ Ավետարանի համար, դրա հարյուրապատիկը կառնի հիմա այս ժամանակ, նաև
հավիտենական կյանքը Մարկ. 10.29-30:

Հռոմ. 12.6-8 Ողորմողը հոժարությամբ տա … իրար հանդեպ գթած եղեք:

Բ Կորնթ. 9.6-7 Աստված սիրում է ուրախ տվողին:

Գաղ. 5.22-23 Սուրբ Հոգու պտուղն է սեր, ուրախություն խաղաղություն, երկայնմտություն,
քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա:

Եփես. 4.32 Իրար հետ քաղցր և գթած եղեք` ներելով, ինչպես Աստված էլ ձեզ ներեց Հիսուսով:

Կողոս. 3.12 Ինչպես Աստծո ընտրվածներ` հագե՜ք ողորմասիրտ գթածություն,  քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերություն:

Եբր. 6.10 Աստված չի մոռանա ձեր գործքը և այն սիրո աշխատանքը, որ Նրա անունի համար ցույց տվեցիք, երբ ծառայում էիք սուրբերին և ծառայում եք:

Եբր. 10.24 Զգույշ և ուշադիր լինենք իրար հանդեպ` խրախուսելով իրար դեպի սեր և բարի գործեր:

Եբր. 13.1-3 Եղբայրասիրությունը հաստատ մնա ձեր մեջ, հյուրասիրությունը չմոռանաք, որովհետև ոմանք առանց գիտենալու հրեշտակների ընդունեցին… հիշեք նաև կապվածներին ու չարչարվողներին:

Հակ. 2.13 Անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա, և ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ:

Հակ. 2.26 Հավատքն առանց գործերի մեռած է:

Հուդա 22-23 Մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով:

1Հովհ. 3.17 Ով որ այս աշխարհի ապրանքն ունենա և տեսնելով իր եղբորը մի բանի կարոտ` իր գութը փակի նրանից, ինչպե՞ս Աստծո սերը բնակված կլինի նրանում:

Առակ. 16.8 Ողորմությամբ և ճշմարտությամբ կքավվի անօրենությունը:

Առակ. 19.17, 22  Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, և Նա կհատուցի նրա վարձը,
 մարդու զվարճանքը կամ փառքը իր ողորմածությունն է…

Առակ. 21.21 Արդարության և ողորմածության հետևողը կգտնի կյանք, արդարություն և պատիվ:

Առակ. 22.9 Բարի աչք ունեցողը օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին:

Ժող. 11.1 Հացդ թող տուր ջրերի երեսին և շատ օրից հետո կգտնես նրան

Դան. 4.27 Քո մեղքերը արդարություն անելով դեն գցիր և քո անօրենությունները` աղքատներին ողորմելով, ահա թե ինչպես կարող ես երկարացնել քո խաղաղությունը:

Ովսե 6.6 Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ, և Աստծո գիտություն, քան թե ողջակեզներ:

Զաք. 7.9-10 Արդար դատաստան արեք, ողորմություն և գթություն արեք իրար, մի՜ զրկեք որբին և  որբևայրուն, օտարականին ու տնանկին և իրար դեմ չարություն մի՜ մտածեք ձեր սրտերում:

Միք. 6.8 Տերը քեզ հայտնել է ով մարդ, թե ինչ է բարին և թե ինչ է Տերը ուզում քեզնից. միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ վարվել Աստծո հետ:
   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ