21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ հիմա առավել քան երբեւէ հարկավոր է կամք, համառություն, նպատակ ու երազանք․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սկսեցինք հաշվել՝ 2020-ի պատերազմից, Շուշին, Հադրութը կորցնելուց հետո եւ եռակողմ «հայտարարությունից» անցավ 3 տարի։ Ու այդ երեք տարում կորցրինք Արցախն ամբողջությամբ, կորցինք հարյուրավոր տղերքի , նորից ու կրկին, մեծացավ Եռաբլուրը եւ խորացավ վերքը․․․Ցավն ահագնացավ։Չէ, ողբի ու լացի մասին չեմ գրելու,ամոթի ու դավաճանության մասին չեմ գրելու, թողնենք դա, մտքում, հոգում եւ հիշողություններում։

Մեզ հիմա առավել քան երբեւէ հարկավոր է կամք, համառություն, նպատակ ու երազանք․․․Այո, հենց՝ երազանք, որ խելքներս գլուխներս հավաքենք, կորցրածը կարողանանք ետ բերել։Կարող ենք դա անել, հավատ է պետք, նվիրում եւ կամք՝ հառնել՝չմեռնելով, ապրել՝ ստեղծելով, կռվել՝ հաղթելով․․․
Իսկ մինչ այդ՝ սրանց ռադ անենեք, որ այլեւս հող չկորցնենք, սրանց հեռացնենք, որ հայը չմեռնի․․․Դառնալ ուժեղ ու կռո՝ դառնալ հայ։ Արցախը մեր ինքնապաշտպանական վահանն էր, հիմա մենք մնացել ենք առանց այդ վահանի․․Ամեն միտք ու գործ պարտավոր ենք ուղղել մեր ինքնապաշտպանական վահանը ետ բերելու եւ ամրացնելու համար․․․»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ