14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել:

Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց
Արցախի դեմ:

Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ