15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ու՞մ է հաղթել Ալիևը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում:

Հայաստանի՞ն, որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ:
որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ:
որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել:
որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն:

Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն,
որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել:
որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել:
որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել:

Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին:
Իրականում, ու՞մ է հաղթել Ալիևը:

Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին:
Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել:
Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ@ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը: Հետևաբար Ալիևը շտապում է օգտվել Նիկոլի կառավարությունից, և իր ազդեցության տակ վերցնել նաև Հայաստանի տարածաշրջանային պոտենցիալը, ճանապարհները, ջրային և հանքահումքային ռեսուրեսները, վերահսկող բարձունքները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերը լրացնել ադրբեջանցիներով:

Չափազանց ծանր գին վճարեց հայ ժողովուրդը` Նիկոլ Փաշինյան «ունենալու» համար (դեբիլոիդներն ու նիկոլիզմից «գոհ» մարդակերպ կենդանիները երբեք չեն հասկանա այդ գինը): Ահռելի ծանր գին:
Ապագայում Ադրբեջանը ևս շատ ծանր է վճարելու իր ալիևյան պյուռոսյան «հաղթանակի» համար: Այնտեղ առայժմ էյֆորիա է ու «հաղթանակի» զորահանդես: Հայաստանում էլ դավաճանության հաղթարշավ է` ընդդիմադիրների դատերով, ձերբակալություններով ու քաղաքական ճնշումներով:
Այնուամենայնիվ, Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:

Չի բացառվում, որ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակով, մեկ այլ հայ ղեկավար Ստեփանակերտում կրկին հաղթանակի զորահանդես կկազմակերպի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ