23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արխային». Փաստ

Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում գոյություն ունեցող լարվածությունն ու ներքին անհանգստությունները նորություն չեն, որքան էլ փորձ արվի ցույց տալ, թե «դուխով» մթնոլորտ է։ Հատկապես, որ մեծ մասը հիանալի տիրապետում է իրական սոցհարցումների տվյալներին, որոնց համաձայն Փաշինյանի վարկանիշը շարունակական անկում է գրանցում: Այդ իսկ պատճառով, մեր իշխանական աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ թիմակիցների «դուխը» տեղը պահելու համար: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «նոն ստոպ» ռեժիմում անցկացված ՔՊԿ վարչության նիստերում Նիկոլ Փաշինյանը փորձել է հավաստիացնել, թե ինքը՝ որպես գործոն, կա, ուժեղ է, «ինչ ուզի, կանի»:

Նաև հասկացրել է, որ ունի ալընտրանքային ծայրահեղ տարբերակ՝ ի դեմս նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե «դրա կարիքը հանկարծ առաջանա»։ Նիստի ընթացքում Փաշինյանը նաև ակնարկել է, որ ինքը կարող է այնպես անցկացնել այդ ընտրությունները՝ չխորշելով որևէ միջոցից, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում տեղ չունենա։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընդգծել է, թե իրենք «կանցկացնեն» այնպիսի ընդդիմության, որը կասի և կանի այն ամենը, ինչը ցանկանում են իրենք։ Այս ամենի նպատակն առաջին հերթին թիմակիցներին ցույց տալն է, թե իրենք դեռ երկար են մնալու իշխանության, հեռանալու նպատակ չկա, մի խոսքով՝ «արխային»…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ