26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը.
«Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը:
Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն, հավանաբար, աստիճանաբար կհեռանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:
Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ