11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի Օմբուդսմենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին:

Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով  մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը և տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ և ևս մեկ անգամ կարևորել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Դեսպանը, կարևորելով  Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդեն իսկ ձևավորված գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

              

                                                                                                   Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ