01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը:

Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից բացակայելն է փակ, մյուսները` պարզապես նստած են, դեռ չեմ խոսում Արմեն Գրիգորյանի մասին, ով բոլորիս աչքի առաջ դատարանում մահացավ:

Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, իսկ նրանք էլ, ըստ գրաֆիկի, գործում են և ապահովում ճնշումների ընթացքը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ