21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցեր կան, որոնք պետք է տալ Փաշինյանին ամեն օր ու ամեն տեղ անդադար։
Եթե հնարավոր էր խուսափել պատերազմից, ինչու՞ չգնացիր «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծմանը։
Եթե, ըստ քեզ՝ Արցախը Ադրբեջանի մաս էր, ինչու՞ 5 հազար զոհ տվեցիր։

Եթե պետք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրեիր, ինչու՞ անհամեմատ ավելի լավ պայմաններով չստորագրեցիր հոկտեմբերի 19-20-ի զինադադարը։
Եթե պիտի ճանաչեիր Արցախն Ադրբեջանի կազմում, ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Եթե ՀՀ 29.8 հազ. քառ.կմ քո համար կարմիր գիծ էր, ինչու՞ էիր խրոխտ ասում՝ հո Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անելու։
Նպատակդ փաստորեն հայի ոգին ու կամքը կոտրելն էր ու ադրբեջանցիներին անկլավներ նվիրելով՝ վերաբնակեցնելն է Հայաստանում։

Նիկոլն ունի բոլոր շանսերը, որպեսզի ապագա պատմաբաններն իր եւ իր թիմակիցների մասին գրեն.

«Նրանց ձեռքերն արյունոտ էին, հոգիները՝ մեռած, իսկ երակներում հայի արյան փոխարեն ձուլված արծաթ էր հոսում՝ հուդայի 30 արծաթը» »:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ