12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը. փաստաբան

Իշխանությունը դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթև Վիրաբյանի կալանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջումգրել է Տաթեւ Վիրաբյանի փաստաբանը՝ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ 6 կին պատգամավորներ երաշխավորություն են տվել Տաթեւի համար:

«Պարզվում է գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Tatevik Virabyanի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:

Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել: Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»,- գրել է Բաբայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ