20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«We remember» – «Մենք հիշում ենք» ակցիա՝ նվիրված հայոց ցեղասպանության տարելիցին

Վանաձորցի լուսանկարիչ Նարեկ Մարգարյանը ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես է գալիս «We remember» – «Մենք հիշում ենք» ակցիայով: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն դիմած մասնակիցներին լուսանկարում է՝ ձեռքներին «We remember» – «Մենք հիշում ենք ցուցանակը: Նման կերպ և Նարեկը, և մասնակիցները փորձում են ցույց տալ, որ հայ ազգը երբեք չի մոռացել, չի մոռանա, թե ինչ է կատարվել 1915 թվականին: «Եվս մեկ անգամ փորձում ենք բոլորին հիշեցնել՝ ինչ է եղել մեկ դար առաջ: Բոլորիս նպատակն էլ մեկն է, որպեսզի Թուրքիայի կողմից ճանաչվի հայոց ցեղասպանությունը»,-նշեց նա:

Մասնակիցների թիվը առայժմ մետ 250 է, սակայն ակնկալվում է, որ այդ թիվը կաճի: «Ամեն մարդ մի ձևով է ուզում աշխարհին ներկայացնել մեր ողբերգությունը, ես էլ այսպես: Աշխատանքն ընդլայնելու միտք ունեմ՝ քաղաքից դուրս, ինչքան շատանում են լուսանկարները՝այնքան էլ ցանկացողները, ինչքան շատ լինեն, այնքան լավ»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ