22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից:

«Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։

Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։

Հավատացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով՝ ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։

Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար», – գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ