18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնախաբեությունը հեչ լավ տեղ չի տանում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն մոտ երեք ժամ է, տուն եմ եկել ու ջղայնությունս դեռ չի անցել, մտածում էի՝ գրեմ-չգրեմ, պատմեմ-չպատմեմ։

Հիմա գրում եմ, քանզի, հասկանում եմ, որ ինքնախաբեությունը հեչ լավ տեղ չի տանում։ Ինձ ճանաչողները գիտեն, որ հիմնականում զուսպ եմ, քաղաքավարի, հարգալից՝ արժող անգամ՝ արժողների հանդեպ։ Բայց այսօր gg-իի տաքսիստը էնքան ինձ ջղայնացրեց, որ ես չափն անցա։

Ռադիոն միացած էր եւ լուրերն էին, լրագրողը ասում էր՝ նարկոտիկների օգտագործումը ահավոր շատացել է նաեւ դպրոցներում եւ այլ ուսումնական վայրերում։ Իսկ մի քանի քպական պատգամավոր «համոզում էին», որ երեխաների ծնողները համապատասխան տեստեր գնեն եւ իրենք իրենց երեխեքին տեսավորեն, պարզեն՝ գործածո՞ւմ են արդյոք նարկոիկ։ Ամեն ինչ սրանից սկսվեց, վարորդը մի բան ասեց, ես ասացի ու, գնացցցց։

Ինքս սկզբում ահագին զուսպ բացատրում էի, հարցերը փորձում էի հանգամանալից ներկայացնել, բայց, երբ տեսա, որ էդ մարդը իր էշն ա քշում, որ «սաղ նախկիններն են մեղավոր, որ նիկոլը փրկիչ ա» մոռացա բարեկրթությանս բոլոր ձեւերը, մոռացա իմ դաստիարակվածությունը, գոռացի էդ փոքրիկ նիկոլիկի վրա, դեռ տեղ չհասած, ասեցի ՝ «շուտ կանգնեցրու մեքենան», իջա, դուռը ահավոր շրխկացնելով։

Քանի որ քարտով եմ վճարում էդ նիկոլիկը իր փողը ստացավ, իհարկե ։Ի դեպ, հարյուր տարի այս ծառայությունից եմ օգտվում, սա առաջին նման դեպքն էր։
Հետո, փողոցում կանգնած լաց էի լինում ու մտածում՝ այո, հասկանում եմ, որ իմ պայքարը նաեւ էս տեսակ նիկոլիկների ապագայի համար է, բայց՝ արժի՞ որ ես ու իմ նման մարդիկ շարունակեն նյարդերը քայքայել , էս տեսակ նախկինացավով տառապող քառակուսի գլուխների արժանապատիվ կյանքի համար, սրանց, ովքեր «գիտունիկի» տգետ համառությամբ իրենցն են պնդում, ոչ մի փաստ ու փաստարկ չընդունելով, բա արժե՞ սրանց համար նյարդեր քայքայել։

Կասեք՝ դրանց համար չի իմ պայքարը, այլ՝ հայրենիքի, ճիշտ կասեք, բայց ես արդյո՞ք ուզում եմ սրանց հետ ապրել էդ հայրենիքում։ Կասեք՝ էդ տեսակները այլեւս փոքրամասնություն են, ճիշտ կասեք, բայց հերիք եղավ-բոլ եղավ, էդ փոքրամասնությունը ի վերջո պե՞տք է հասկանա պարզ բաները։
Հասկանում եմ, հեչ քաղաքական գործչի խոսք չստացվեց, բայց, դե ես էլ մարդ եմ, մարդ․․․Էս ինչ տգիտություն է, ինչ չանցնող էշություն․․․

Հ․Գ․ Դե ասա, այ Մարգարիտ, մի կարգին «լափեիր» անձնական ավտոմեքենա ունենայիր, բա քեզ պե՞տք ա տաքսին էլ, տաքսիստն էլ։»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ