19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Վրաստանի ու Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը, հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
«Պետք է ևս մեկ անգամ արձանագրեմ՝ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի պետական շահերից», – 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն ամեն ինչ կանի առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար:

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական», – նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ