04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Չվերագրենք մեզ Աստծունը

Բոլոր խորամանկություններն ու խարդավանքները, որ նյութում է մեր դեմ սատանան, նպատակ ունեն քրիստոնյային դուրս կորզել Քրիստոսի ձեռքից: Նա այնպիսի մի դիրքի մեջ է ներքաշում մարդուն, որ ինքնախաբեությամբ ասի կամ գոնե մտածի, թե այս կամ այն բարի գործն ինքը գործեց և խելամիտ բաներն ինքնուրույն մտածեց կամ իմաստուն բաներ խոսեց: Ուրեմն, չվերագրենք մեզ Աստծունը, թեկուզ աննշան, չնչին հարցերում: Ահա սրա դեմ մշտապես պատերազմ մղելը մեծ հերոսություն է քրիստոնյայի համար:

Աստված պահանջում է մարդուց, որպեսզի Իրենից հոգևոր իմաստություն խնդրի՝ չարի խարդավանքները ճանաչելու համար:

Այո, ամեն օր, ամեն ժամ Աստծուց իմաստություն խնդրենք, որովհետև Նա է Ամենաիմաստունը, Նա է մեզ Ողորմողը, Նա է Գթառատ Հայրը, Նա է Խոնարհության Լույսը: Սովորենք Իրենից՝ չարի դեմ մշտապես պայքարելու համար:

Տ. Հովսեփ Ա. քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ