23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է արվում՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որեւէ ազդեցություն չկա:

«Որեւէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա:

Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիեւան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն:

«Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել կնոջ հետ: Այն մասին, թե զրույցում ինչ է պատմել Վարդանյանը, Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ կարճատեւ հեռախոսազրույց է եղել, Վարդանյանը տեղեկացրել է, որ առողջությունը բավարար վիճակում է. այլ մանրամասներ հայտնի չեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ