04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է». Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն է

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի առաջադրված միակ թեկնածուն է։
Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր:

Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները», – հայտարարեց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, թե իրենց քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում:

Իսկ նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին՝ շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է», – հայտարարեց Ավինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ