10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ․ «Հրապարակ»

«Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին շարունակում է ամբիոններից հեգնել, ծաղրել իր ընդդիմախոսներին, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, նրանց խամաճիկային եւ լուսանցքային անվանելով, քանի որ ձախողեցին իշխանափոխության ծրագրերը, չկարողացան մարդ հավաքել հրապարակում, իսկ ինքն իրեն համարում է լեգիտիմ, ընտրված, ժողովրդից պողպատե մանդատ ստացած, սակայն ներքուստ հասկանում է, որ դրանք սոսկ բառեր են, որոնց տակ հիմք չկա: Եվ անհանգիստ է իշխանության կորստի վախից ու տագնապած։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ, հանդիպել շարքային ՔՊ-ականների հետ, լուծում տալ նրանց հուզող խնդիրներին, ցույց տալ, որ իշխանությանը վտանգ չի սպառնում` իրենք իրենց անառիկ դիրքում են, որ եթե հանկարծ երկրում բողոքի ալիք բարձրանա, չմտածեն, թե իշխանության նավը խորտակվում է, ու արագորեն լքեն այն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ փիառն ու ներշնչանքն ավելի կարեւոր են, քան մարդկանց իրական տեսածն ու զգացածը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ