Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ո՞վ է նա
Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանի կողմից նշանակվածը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթուլ Հակոբյանը։
«Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:
Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:
Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է (Ստեփանակերտ) և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:
Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էֆենդի»,- գրել է նա: