25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան, ու չհարցնեն, թե ո՞վ է այս անվերջանալի զոհերի ու աղետների պատճառը»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարոյական սկզբունքներ, մարդկային նկարագիր, կարեկցանք ու գիտակցություն ունեցող կառավարությունները, ցանկացած արտակարգ իրավիճակի կամ աղետի արդյունքում, զոհերի հիշատակը հարգող սգո օրեր են հայտարարում: Կախված հանգամանքներից` այդ արարողակարգն ունենում է սփոփանքի, կարեկցանքի, գնահատանքի, համախմբման, ոգեկոչման կամ այլ բարոյա-հոգեբանական նշանակություն:

Համամարդկային այս նորմը չի վերաբերում ո´չ կենդանական աշխարհին, ո´չ էլ հասարակության նկատմամբ թշնամական տրամադրված անբարո իշխանություններին:

Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:

Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան, ու չհարցնեն, թե ո՞վ է այս անվերջանալի զոհերի ու աղետների պատճառը: Ու չտուժի հայի արյունով աշխատող իշխանական մեքենայի շարժիչը:

Նիկոլական բոսյակների թրքածին իշխանությունը սգո օրերով լցրել է Հայ ժողովրդի` առանց այդ էլ տխուր պատմությունը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ