05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ստեփանակերտում պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ վիրավոր կա, տարբեր աստիճանի այրվածքներ ունեն

Արցախի ԱԻՊԾ հայտարարել է՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքները մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։

Արցախի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից կան մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ