25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թուրքական մեդիան ՀՀ իշխանություններից է՛լ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։

Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։

Կից ներկայացնում եմ թուրքական ամենախոշոր հեռուստաալիքների վերջին օրերի մի քանի թողարկում, որ նվիրված է Հայաստանում տեղի ունեցող իբր հեղաշրջմանը։

Թուրքերենում հեղաշրջում թարգմանվում է «darbe»։

Սա էլ տեսնելուց հետո հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան, որ ուզում է մեր երկիրը ոչնչացնել և այս պահին ցեղասպանություն է գործում Արցախում, այսքան ջանադրաբար աջակցի Փաշինյանին։ Պատասխանը պարզ է»։

Մեկ այլ գրառմամբ էլ՝ ի հավելումն Վարուժան Գեղամյանը գրում է. «Իմիջիայլոց, 2021 թ. Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Թուրքիան առաջինն ու գլխավորն էր, որ նորից այդ ամենը որակեց որպես «հեղաշրջման փորձ» և սպառնաց, որ «թույլ չի տա նման զարգացումներ»՝ փաստացի փրկելով փաշինյանի իշխանությունը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ