20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Եվ մեզ փորձության մի տանիր… »

Աստված ոչ մեկին չի փորձում: Պարզապես աղոթում ենք, որ Աստված պահպանի ու պաշտպանի մեզ, որպեսզի սատանան, աշխարհը ու մեր մեղավոր էությունը չմատնեն մեզ գայթակղության կամ չմոլորեցնեն՝ տանելով դեպի կեղծ հավատքի, հուսահատության, անպատվության ու չարիքի: Չնայած այս մեղքերը շարունակ հարձակում են գործում մեզ վրա, բայց մենք աղոթում ենք, որ ի վերջո հաղթահարենք այդ ամենը Քրիստոսով և վերջնական հաղթանակ տանենք:

Ի՞նչ է նշանակում՝ ,,փորձություն,,:

Ա. Հավատքի ստուգում, որի միջոցով Աստված մեզ ավելի է մոտեցնում Իրեն (բարի փորձություն):

Հովհ. 6.5-6 ,,Հիսուսն իր աչքերը բարձրացրեց ու տեսնելով, որ Իր մոտ շատ ժողովուրդ էր գալիս, Փիլիպպոսին ասաց. Որտեղի՞ց հաց առնենք, որ դրանք ուտեն: Բայց սա նրան փորձելու համար ասաց, որովհետև Ինքը գիտեր, թե ինչ էր անելու,,:

Հակ. 1.2-3 ,,Լիովին ուրախություն համարեք, երբ պես-պես փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում,,:

Բ. Մեզ Աստծուց հեռացնելու սատանայի փորձերը (չար փորձություն):

Մարկ. 14.38 ,,Արթու՛ն կացեք ու աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, մարմինը՝ տկար,,:

Հակ. 1.13-14 ,,Ոչ ոք, որ փորձության մեջ է, թող չասի՝ Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, Ինքն էլ ոչ մեկին չի փորձում, բայց ամեն մեկը փորձվում է իր իսկ ցանկություններից հրապուրված ու խաբված,,:

Ի՞նչ չարիքի են փորձում մեզ տանել մեր հոգևոր թշնամիները:

Սատանան, աշխարհն ու մեր մեղավոր էությունը փորձում են մեզ տանել դեպի անհավատության, հուսախաբության, վախի, գայթակղության և այլ մեղքերի:

Ա Պետր. 5.8-9 ,,Զգա՛ստ եղեք, արթո՛ւն կացեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես ման է գալիս և փնտրում է, թե ում կուլ տա: Նրան հակառա՛կ կացեք՝ հավատով հաստատված, իմանալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում,,:

Մատթ. 18.7 ,,Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների համար, որովհետև գայթակղությունները պետք է որ գան, սակայն վայ այն մարդուն, որի ձեռքով գայթակղությունը կգա,,:

Ի՞նչ ենք խնդրում Աստծուն փորձության ժամանակ:

Փորձությանը դիմակայելու և հաղթահարելու զորություն:

Ա Կորնթ. 10.12-13 ,,Ուրեմն ով որ համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի: Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ չի թողնի ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել,,:

Եփես. 6.11-17 ,,Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել: Փրկության սաղավարտն առեք և Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է,,;

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ