06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Գյուղնախարարը ընդունեց իրեն մեղադրողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր հանդիպել է իր դեմ բողոքող քաղաքացիների հետ:

 «13 հոգու հրավիրեց իր մոտ, բարձրացանք վերև։ Նրան բացատրեցինք մեր ակցիայի նպատակը, որ իր խոսքերը վիրավորական է և չպետք է նման բաներ ասեր հայ աղջիկներին, բայց նախարարը մեզ ասեց, որ ինքը չի ցանկացել վիրավորել ու չի գտնում, որ իր խոսքերը վիրավորական են», – մեզ հետ զրույցում ասաց  ակցիայի մասնակից Արման Ղարիբյանը՝ հավելելով, որ նախարարը խոստացել է մամուլի հաղորդագրություն տարածել և պարզաբանել թե ինչու է նման բան ասել։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիներն իրենց բողոքն էին արտահայտում գյուղնախարար Սերգո Կարապետյանից։ Օրերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ Գյուղատնտեսության նախարարը դիմելով գյուղացիներին հայտարարել է, թե կարտոֆիլը աղջկա պես է՝ առաջին ուզողին պետք է տաս գնա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ