05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին, սա նույնպես օրհասական հարց է, պատերազմի պարտադրանք. Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրել է.

«Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։

Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։ Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։

Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։ Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։ Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ