10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բժշկության աղոթք

Ե՛կ, Տե՛ր, ի տեսություն իմ հիվանդ հոգուն, դի՛ր Քո ձեռքը  ինձ վրա և բժշկի՛ր՝ ասելով. ,,Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի արդարության ճանապարհով,,. Ամեն:

Տե՛ր Աստված մեր, Քո ժողովրդից փարատի՛ր ցավերը և բժշկի՛ր հիվանդությունները և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկանց տկարությունները Քո վրա վերցրիր և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն:

Դո՛ւ ես մեր կյանքը և փրկությունը, բարերա՛ր և բազումողո՛րմ Աստված, և միայն Դո՛ւ ես կարող մեր մեղքերը ներել և մեր ցավերն ու հիվանդությունները վանել մեզանից, որովհետև Քեզ հայտնի են մեր կարիքները:

Բարիքնե՛ր պարգևող, պարգևի՛ր Քո առատ ողորմությունները Քո արարածներին՝ յուրաքանչյուրի կարիքների համաձայն, որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ