21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաքուն ռազմական տեխնիկա կուտակում է սահմանին, տեսանյութերից դա երևում է. Փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ունի նույն տեղեկատվությունը, ինչի մասին խոսել է վարչապետը և ինչի մասին հրապարակումներ է անում պաշտպանության նախարարությունը, այն է՝ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։

«Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք։

Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, թե պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։

«Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , – ասաց Արման Սարգսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ