23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրեշ­տակ­նե­րը

Ա­ստու­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյան ըն­թաց­քը ցույց է տա­լիս, և նո­րա հայտ­նու­թյունն ա­սում է, որ մարդն է Աս­տու­ծո ա­րա­րած­նե­րի կեդ­րո­նը, գլու­խը և նպա­տա­կը: Այդ պատ­ճա­ռով և բո­լոր ա­րա­րած­նե­րը ստեղ­ծվե­ցան մար­դուց ա­ռաջ, և բո­լո­րի պատ­րաստվելուց հետո միայն ստեղ­ծվեց մար­դը: Ուստիև մար­դու մարմ­նավոր կյան­քի մեջ պատ­կե­րա­նում է ամ­բողջ աշ­խար­հը, իսկ հո­գին Աս­տու­ծո պատ­կերն է: Մար­դու այս մեծ նշա­նա­կու­թյունն ա­ռավել ևս բարձ­րա­նում է, երբ նկա­տում ենք, որ նո­րա հա­մար են ստեղ­ծված մին­չև ան­գամ այն հո­գևոր ա­րա­րած­նե­րը, ո­րոնք մար­դու պես բա­նավոր են (Ե­ղի­շե, 27), կոչ­վում են հրեշ­տակ­ներ, ստեղ­ծվել են ա­ռա­ջին, այ­սինքն` եր­կու­շաբ­թի` հրեշ­տա­կաց օ­րը լույսի հետ (Կող., Ա 16. Հովբ, ԼԸ 7. Շար., էջ 583. Տաթ., Հարց., 642) «եւ հո­գիք են հար­կա­ւորք, որ ա­ռա­քին ի սպա­սա­ւո­րու­թիւն վասն այ­նո­ցիկ, որ ժա­ռան­գե­լոցն են զփրկու­թիւն» (Եբր., Ա 14, Բ 16. Հաճ., ԺԵ 150):

Ու­րեմն նո­քա բնա­կան բարձր կա­րո­ղու­թյուն­նե­րով օժ­տված (Մատթ., ԻԴ 36. Բ Թես., Ա 7. Բ Պետր., Բ 1. Կող., Ա 16. Սաղմ., ՃԽԸ 1-3) սպա­սավոր զուտ հո­գի­ներ են, մարմ­նի ու տա­րա­ծու­թյան հետ մար­դու պես կա­պված չեն և ծա­ռա­յում են Աս­տու­ծո ար­քա­յու­թյան նպա­տակ­նե­րին (Եզ­նիկ, ԻԳ): Ուստիև դո­քա հրեշ­տակ ա­նունն են կրում, այն է` դես­պան, պատ­գա­մա­բեր (մա­լեա­քիմ, ան­գե­լոս): Նո­քա երկ­նաբ­նակ են (Հուդ., 6), ման­կու­թյուն ու ծե­րու­թյուն, սեռ, ծնունդ ու սե­փա­կան պատ­մա­կան զար­գա­ցումն չու­նին (Մատթ., ԻԲ 30. Ղուկ., Ի 35-36. Եզ­նիկ, 97, 101, 102, 287) և, միայն իջ­նե­լով ու մարդ­կանց գոր­ծե­րին մաս­նակ­ցե­լով, մտնում են մարդ­կա­յին պատ­մա­կան կյան­քի մեջ: Եվ ե­թե թևավոր են կոչ­վում «ոչ ե­թէ մարմ­նե­ղէն թե­ւա­ւորք, այլ ըստ նմա­նու­թեան` թե­ւա­ւորք, որք եր­բէք բնաւ իսկ սոս­կա­գոյն իբ­րեւ զմար­դիկ հրեշ­տակքն ե­րե­ւեալ» (Ա­գաթ., ԼԱ):

Նո­քա կազ­մում են Աս­տու­ծո, այս­պես ա­սած, բազ­մա­թիվ զոր­քը (Բ 0ր., ԼԳ 2. Սաղմ., ԿԷ 18. Դան., Է 10. Հայտ., Ե 11) և Աս­տու­ծո ա­մե­նա­կա­րո­ղու­թյան որևիցե հատուկ կող­մը փա­ռա­բա­նե­լու հա­մե­­մա­տու­թյամբ` դա­սա­կար­գու­թյան ինն­տա­սյան տար­բե­րու­թյուն­ներ ու­նին, ո­րոնք և կոչ­վում են` ա­թո­ռաց կարգ, քե­րով­բեք (զո­րա­վորք) և սե­րով­բեք (գլխավորք), տերու­թյանց, զորու­թյանց և իշ­խա­նու­թյանց, պե­տու­թյանց, հրեշ­տա­կա­պե­տաց և հրեշ­տա­կաց կարգ (Հուդ., Թ 1. Ա Տիմ., Ե 21. Ա Թես., Դ 16. Հռ., Ը 38. Ծննդ., Գ 24. Ա Թագ., Դ 4. Սաղմ., ԺԷ 11. ՀԹ 2. Ես., ԼԷ 16. Զ 26. Եզ­նիկ, Ժ 1. Եփ., Ա 21. Գ 10. Կող., Ա 16. Ա Պետր., Գ 22. Ընդհ., 412. Շար., 536-540.) և փա­ռա­բա­նում են Աս­տու­ծո մե­ծու­թյունը մշտա­պես (Սաղմ., ՃԽԸ 1, 2. ՁԸ 8. Ես., Զ 3.): Հրեշ­տակ­նե­րը հիշ­վում են նաև հատուկ ա­նուն­նե­րով` ըստ յուրյանց այն դիր­քին կամ նշա­նա­կու­թյան, ո­րով ծա­ռա­յել են աստվա­ծա­յին տնօ­րի­նու­թյան. այդ­պես են` Գաբ­րիել («Պատ­կեր Աս­տու­ծո»), Մի­քա­յել («հզոր-»), Ռա­փա­յել («բժշկու­թյուն-»), Ա­նա­յել («լրումն Աս­տու­ծո»), Ու­րիել («տե­սումն»), Բա­րա­քիել («ինքն աստվա­ծա­յին»), Ա­դո­նիել, Փան­վել, Ե­րե­միել, Սա­ղա­թիել և այլն (տե՛ս Դան., Թ 21. Ժ 13, 21. ԺԲ 1. Ղուկ., Ա 19, 26. Տովբ., ԺԲ 15. Դ Եզր., Դ 1. Ե 16. Հարց., 119, 130, 134, 144): Նո­քա կոչ­վում են նույն­պես պա­հա­պան հրեշ­տակ­ներ, ո­րոնք հո­վա­նավո­րում են ար­դար­նե­րին (Մատթ., ԺԸ 10. Ղուկ., ԺԵ 10. Ծննդ., ԻԸ 12. Հով., Ա 51.) և ընդ­հան­րա­պես մարդ­կանց և այդ­պի­սով ծա­ռա­յում են` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հաստատ­ման երկ­րիս վրա ա­ռանձ­նա­պես գոր­ծե­լով (Հաճ., ԺԲ 25): Թե­րևս այս­տե­ղից է ծա­գել և դո­ցա պաշ­տե­լը մա­նավանդ հե­թա­նո­սաց մեջ (Բ 0ր., ԼԲ 8, 9. Հաճ., ԺԵ 150. Եզ­նիկ, ԻԶ):

Թե՛ Ս. Գրքում (Սաղմ., ՃԳ 3, 4. Հովհ., Ե 4) և թե՛ նույնիսկ ժո­ղովր­դա­կան կյան­քում եր­բեմն բնա­կան զորու­թյան, մտավոր շնորհ­քին ու մաս­նավոր ո­գևո­րու­թյան ևս, աստվա­ծա­յին ազ­դե­ցու­թյունն ի նկա­տի առ­նե­լով, հրեշ­տա­կա­յին անձ­նավո­րա­կան հատկու­թյուն են վե­րագ­րում (Հաճ., Ը 240. Ե­ղի­շե, 370): Այդ է, որ ա­ռանձ­նա­պես զար­գա­ցավ նաև ա­ռաս­պե­լա­բա­նու­թյանց մեջ, ի­մաստա­սի­րու­թյան մեջ էլ գա­ղա­փար ա­նու­նը ստա­ցավ: Սա­կայն Աս­տու­ծո հրեշ­տակ­նե­րը հատկա­պես տար­բեր են դո­ցա­նից. նո­քա հո­գի են և ու­նին գի­տակ­ցու­թյուն, այ­սինքն` նո­քա ու­նին մար­դու հո­գևոր էու­թյան բո­լոր հատկու­թյունք հան­դերձ մի ա­ռավե­լու­թյամբ, որ նո­քա մարմ­նից ան­կախ են: Հրեշ­տա­կաց և առ­հա­սա­րակ հո­գու գո­յու­թյան հա­կա­ռակ էին ան­հավատ և օտարա­նվեր սա­դու­կե­ցիք (Գործք, ԻԳ 6-8. Ե 17. Մատթ., Զ 11. ԻԲ, 23-34. Մարկ., ԺԲ 18. Ղուկ., Ի 36)` Սա­դոկ քա­հա­նա­յա­պե­տի ժա­ռանգ­ներն, ո­րոնք, մեղ­քի և ար­դա­րու­թյան մեջ ամ­փո­փված հա­մա­րե­լով և հա­տու­ցու­մը, ժխտում էին մե­ռե­լոց հա­րու­թյունն ու հո­գևոր էակ­նե­րի գո­յու­թյունը, սա­կայն Քրիս­տոս և յուր ա­ռա­քյալք հաստա­տե­ցին ճշմար­տու­թյունը: Որ­քան հե­ռու է մե­զա­նից երկն­քի ըն­դար­ձա­կու­թյունը, նույն­քան և այդ ա­նե­րևույթ (Կող., Ա 16. «Հավա­տամք») էակ­ներն ան­մատ­չե­լի են մեր մտավոր հաս­կա­ցո­ղու­թյան իբ­րև հո­գիք, ուստիև հարմարա­պես ա­սում ենք աղոթ­քում` «ե­ղի­ցին կամք քո որ­պէս յեր­կինս եւ յերկ­րի»:
Բայց հրեշ­տակ­ներն յուրյանց լու­սավոր էու­թյամբ ու բարձ­րու­թյամբ հան­դերձ ցածր են մար­դուց, վասնզի թե՛ նո­րան սպա­սավո­րե­լու հա­մար են ստեղ­ծված, և թե՛ մար­դը, բնա­կան գո­յու­թյուն ու գոր­ծու­նեու­թյուն ևս ու­նե­նա­լով, ավե­լի հարս­տու­թյուն­ներ ու­նի, քան հրեշ­տա­կը: Եվ մար­դու այս մեծ ա­ռավե­լու­թյունն ար­տա­հայտ­վում է այ­նով, որ Աս­տու­ծո Որ­դին ոչ թե հրեշ­տա­կա­ցավ, այլ մար­դա­ցավ (Եբր., Բ 16.), ուստիև Աս­տու­ծո սուր­բե­րը հրեշ­տակ­նե­րին ան­գամ դա­տում են (Ա Կոր., Զ 3): Այն փառքն, ո­րին հրեշ­տակ­նե­րը կա­րոտ են, Աս­տված շնոր­հեց մարդ­կանց յուր Որ­դու մի­ջո­ցով (Ա Պետ., Ա 12. Եփ., Գ 10): Սի­րո և խորհր­դավոր հա­ղոր­դու­թյունն Աս­տու­ծո հետ, միու­թյունն ու բա­նավոր պաշ­տոնը մի­միայն մարդ­կանց բա­ժինն է, իսկ հրեշ­տակք, զուտ հո­գի լի­նե­լով, մի­միայն աստվա­ծա­յին փա­ռաց լույսին են մաս­նա­կից, մշտա­հա­յաց (Հարց., 144.) և պաշ­տող (Հաճ., Թ 24-50):

Ուստիև հրեշ­տակ­նե­րը սպա­սավո­րե­ցին թե՛ Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյան տնօրենա­կան ի­րո­ղու­թյանց և թե՛ քրիս­տո­նեու­թյան տա­րած­ման ու մարդ­կանց մեջ փրկու­թյան ի­րա­կա­նաց­ման: Որ­տեղ Քրիս­տոս է կեն­սա­գոր­ծում իբ­րև ճշմա­րիտ միջ­նորդ Աս­տու­ծո և մարդ­կանց մեջ, որ­տեղ Քրիս­տո­սի ա­նունն է քա­րոզ­վում, այն­տեղ հրեշ­տակ­նե­րը ծա­ռա­յում են Ավե­տա­րա­նի ու ե­կե­ղե­ցու ծա­վալ­­ման (Հովհ., Ա 52): Նո­քա հո­գևոր զորու­թյուն­ներ են, ո­րոնք մարդ­կա­յին կյան­քում աստվա­ծա­յին տնօ­րի­նու­թյանց ի­րա­կան ըն­թաց­քին սպա­սավո­րում են: Նո­քա ուղ­ղում են մարդ­կանց բնա­կան ճա­նա­պար­հով դեպի փրկու­թյուն` բա­նա­լով նո­ցա ա­ռաջ այն ա­մենն, ինչ որ հարմար է նո­ցա տե­սո­ղու­թյան լույս շո­ղե­լու հա­մար: Այլև նո­քա հան­դեր­ձյալ կյան­քում Աս­տու­ծո որ­դի­նե­րի ժո­ղով­ման մշակ­նե­րը կլի­նեն (Մատթ., ԻԴ 31. Մարկ., Ը 38) ու նո­ցա կեն­սա­կից, ինչպեսև սկզբից ներ­կա­յաց­նում են հո­գևոր կյան­քի բնա­կու­թյունն, որ ժա­ռան­գում են մարդ­կանց հո­գի­նե­րը (հմմտ. վա­րը, գլ. Ժ.):

Արշակ Տեր-Միքելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ