10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը»

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը, որ երեք անգամ չի պատասխանում պաշտոնական նամակին»,- ԱԺ-Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ընթերցեց Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ուղարկված նամակների մասին, որտեղ պահանջվում է ուսումնասիրվել, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել Մարտի մեկի անհամաչափ ուժի կիրառման ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվել է մինչ 2014-ի օգոստոսը ներկայացնել այդ տվյալները:

«Ձեր հանձնարարությամբ պատասխանել է Շավարշ Քոչարյանը, 2013 թվականի համեմատ որևէ փոփոխություն չի եղել 2014-ին»,-ասաց Մանուկյանը՝ դիմելով Արտաքին գործերի նախարարին:

Հարցին կարճ պատասխանեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատրաստակամություն հայտնելով այդ հարցերին գրավոր պատասխանել: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստ է ամբողջ նամակագրությունը ներկայացնել լրագրողներին. «Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը, որ երեք անգամ չի պատասխանում պաշտոնական նամակին»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ սա ոչ թե որևէ գերատեսչության խնդիր է, այլ վերաբերում է ողջ երկրի վարկանիշին: «Երկու օրվա ընթացքում հակիրճ կպատասխանենք»,-եզրափակեց Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ