07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փորձում են համոզել Նիկոլ Փաշինյանին, որ գոնե վերջին օրը միանա քարոզաշավին․ «Փաստ»

Երևանի ավագանու ընտրությունները վճռորոշ փուլ են մտել։ Ընդգծված առաջատարներից մեկը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, որի վերադարձը քաղաքականություն բավական հետաքր քիր ձև ով եղավ, կարելի է ասել՝ գեղարվեստորեն. նախ՝ համացանցում նա հրապարակեց իր «Քաղաքապետը» ներկայացումը, որը հումորային ձևով պատմում է անցած երեք տարում քաղաքականության մեջ նրա փորձի ու իր երբեմնի կուսակցական ընկերների խարդավանքների մասին։ Ինչ խոսք, պետք է ընդունել, որ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել. այն արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել, ինչը հայալեզու «կոնտենտի» համար բավական տպավորիչ թիվ է:

Ըստ այդմ, շատերը հիմա կես կատակ – կես լուրջ նշում են , որ եթե անգամ այդ դի տումների 2030 տոկոսը երևանցիներ լինեն , ապա այդ փաստը լրջորեն կարող է ազդել ընտրությունների ելքի վրա։ Բացի այդ, անկարևոր չէ հիշել Մարությանի հստակ հայտարարությու նը՝ ոչ մի համագործակցություն ՔՊ – ի ու նախկինների , իր ձևակերպմամբ՝ «սևերի» հետ։ Այս դիրքորոշումը կարող է շատ աջակիցներ հավաքել երևանցիների շրջանում, ինչը, կարծես թե , ապացուցվում է Մարությանի քարոզարշավային հանդիպումներին մարդ կանց դրական ընդունելությունից։

Մյուս կող մից՝ իշխող ՔՊ – ում գնալով ավե լի են ան հանգս տանում ստեղծված իրավիճակով, քանի որ նույնիսկ տեղեկատվական ակտիվ արշավը, հակաքարոզչությունը, վարչական ռեսուրսի կիրառումն ու խախտումները , որոնց մասին բարձրաձայնում են անգամ ներկա իշխանության «սիրելի» արևմտամետ ՀԿ-ները, ի վիճակի չեն իշխող ուժի համար ապահովելու 50 տոկոս+1 ձայն: Դա է պատճառը, որ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր քպականները անձամբ մասնակցում են քարոզարշավին , ավելին, մեր տեղեկություններով, փորձում են համոզել Նիկոլ Փաշինյանին, որ գոնե վերջին օրը միանա քարոզաշավին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը դեռևս չի արձագանքել այդ «հրավերին»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ