06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔՊ-ն գործի է դրել գրպանային քաղաքական ուժերի ռեսուրսները․ «Իրավունք»

«Որքան մոտենում է Երեւանի ավագանու ընտրության օրը, այնքան տեղի են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նյարդերը: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, եթե ի սկզբանե կար վստահություն, որ Ավինյանը հավաքելու է 50+1 տոկոս ձայն, ապա երեւանցիների հետ շփումները բոլորովին այլ բանի մասին են վկայում:

Ուստի` թիմում օր օրի անհանգստություններն ավելանում են: Դրանով պայմանավորված` վերջին օրերին իշխանությունը հնարավոր բոլոր անթույլատրելի միջոցներով փորձում է ձայներ կորզել երեւանցիներից: Նրանք նաեւ գործի են դրել գրպանային քաղաքական ուժերի ռեսուրսները, որոնք ճիշտ պահին կա՛մ պետք է հայտնեն Ավինյանին սատարելու մասին, կա՛մ ընդհանրապես դուրս գան ընտրապայքարից:

Սրանով պայմանավորված` ոգեւորություն կա մերձիշխանական քաղաքական ուժերի շրջանում, որոնք փորձում են իշխանությունից «քերել» հնարավորինս ավելին` իրենց աջակցության դիմաց»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ