14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

100 ամյակի միջոցառումները չեն գոհացնում. Ամատունի Վիրաբյան

Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների ցանկը չի գոհացնում ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին: Վիրաբյանը հարցի շուրջ մեկնաբանություն չունի, կամ էլ պարզապես չի բարձրաձայնում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիրաբյանը խոսեց իր անմիջական մասնակցությամբ ծրագրերի մասին:

«Հրատարակել ենք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»եռահատոր գիրքը: Այս տարի կհրատարակվեն նույն գրքի 4-5-րդ հատորները: Այդ երեք հատորը՝ մեկ հատորով լույս տեսավ անգլերեն: 2014 թվականին այն լույս տեսավ թուրքերեն՝ Ստամբուլոիմ, ապա լույս կտեսնի նաև ռուսերեն ու իտալերեն »:

Վիրաբյանի  գնահատմամբ չնայած ցեղասպանության պաշտոնական օրը ճանաչվել է ապրիլի 24-ը, բայց բուն գործողությունները  ապրիլի սկզբից են եղել:

«Բուն ցեղասպանությունը սկսվել է ամռանը՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին:Օրինակ՝ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը սկսվեց հուլիսի երկրոդ կեսին և շարունակվեց անգամ 40 օրից էլ ավել: Սա ցույց է տալիս, որ եթե ինչ-որ բան հրապարակենք ամռանը կամ աշնանը ոչ մի բան չի կարող փոխել »,-հավելեց Վիրաբյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ