18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոլժենիցինը համոզված էր, որ Աստված մշտապես և ամեն օր մասնակցում է յուրաքանչյուրիս կյանքին. Մեծերը Աստծո մասին

«Ի՜նչ հեշտ է ինձ համար Քեզ հետ ապրելը, Տե՛ր: Ի՜նչ հեշտ է ինձ համար Քեզ հավատալը, Տե՛ր: Երբ տարակուսանքով հետ է քաշվում կամ կուչ է գալիս իմ միտքը, երբ խելացի մարդիկ այսօրվա երեկոյից այն կողմ չեն տեսնում և չգիտեն, թե ինչ պետք է անեն վաղը, Դու ինձ աներեր վստահություն ես տալիս, որ Դու կաս, և որ հոգ ես տանում, որպեսզի բարության ճամփաները փակ չմնան:

Մեր կյանքի նպատակը ոչ թե նյութական հաջողություններ, այլ արժանահավատ հոգևոր աճ փնտրելու մեջ է: Մեր ողջ երկրային կյանքը սոսկ միջակա զարգացման աստիճան է դեպի վեր, և այդ աստիճանից չպետք է պոկվել և չպետք է նաև անպտուղ դոփել տեղում: Նյութական օրենքներն առանձին վերցրած չեն կարող պարզաբանել մեր կյանքը և չեն կարող ճանապարհ բացել մեր կյանքի համար: Ֆիզիկայի կամ ֆիզիոլոգիայի օրենքներով մեզ համար երբեք չի բացահայտվի այն անտարակուսելի փաստը, որ Արարիչը մշտապես և ամեն օր մասնակցում է յուրաքանչյուրիս կյանքին՝ անփոփոխ կերպով ավելացնելով մեր կենսաէներգիան, իսկ երբ այդ օգնությունը լքում է մեզ, մենք մեռնում ենք: Եվ ոչ նվազ մասնակցությամբ Նա աջակցում է ողջ մոլորակի կյանքին: Դա պետք է զգանք մութ ու սարսափելի պահերին»:

Ալեքսանդր Իսաևիչ ՍՈԼԺԵՆԻՑԻՆ – (1918-2008), ռուս գրող, հրապարակախոս, բանաստեղծ, հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան: Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականությունից (1970)` ,,Ռուս մեծ գրականության ավանդականության մեջ ներդրած բարոյական ուժի համար,,: Այլախոհ. տարիներ շարունակ (1960-1980) ակտիվ պայքար է մղել կոմունիստական գաղափարների, ՍՍՀՄ քաղաքական կառուցվածքի և նրա իշխանության քաղաքականության դեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ