14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը․ «Ժողովուրդ»

Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը:

Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել:

Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երեւանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար:

Թեեւ տեղին է հիշել, որ իր պաշտոնավարման օրոք էլ Հայկ Մարությանը, լինելով քաղաքապետ, փակ էր մայրաքաղաքի բնակիչների ու լրատվամիջոցների համար: Շատ հաճախ արձակուրդում էր:

Թերեւս Մարությանը կա՛մ այնքան է վստահ իր վարկանիշի վրա, որ քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում, կա՛մ էլ կաշկանդվում է երեւանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից: Համենայնդեպս, մինչ օրս դա են փաստում նրա քայլերը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ