14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ. «Հրապարակ»

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի իշխանական եւ քաղաքական վերնախավին շարունակում է համոզել՝ գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսելու ճանապարհով, քանի որ մոտ ապագայում սովից կոտորվելու են, իսկ ռուսները մատը մատին չեն խփելու։

Արցախից պատմում են, որ Սամվել Բաբայանն այդ երկխոսությունը կյանքի կոչելու նպատակով վերջին շրջանում սկսել է սուր քննադատել անգամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր առաջարկները չվերագրեն Փաշինյանին եւ ՀՀ իշխանություններին։ Նա հավասարապես քննադատում է թե՛ ռուսներին, թե՛ Փաշինյանին, որ մատը մատին չեն խփում, ու ասում է՝ ինքներս պետք է մեր գլխի ճարը տեսնենք։
Ոմանք կատակում են, թե Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ։ Նրա տեսլականն առայժմ ընկալելի չէ ոչ միայն քաղաքական լայն շրջանակների, այլեւ Արցախի իշխանությունների համար, Արցախում կարծում են, որ պետք է դիմադրել, քանի որ Ադրբեջանի հետ երկխոսությունը կնշանակի ինքնակամ հանձնվել թշնամուն»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ